ՄՍԿՀ-ի մասին

Ազգային ինքնության պահպանման համար առաջին զենքն ինձ համար տվյալ երկրի կրթական համակարգն է: Դաստիարակելով գրագետ և բանիմաց սերունդ, կերտվում է երկրի ամուր ապագան:  Մեր հանրապետությունում կան բազմաթիվ բարձրակարգ ուսումնական հաստատություններ, որոնց թվում է նաև <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը: Կրթահամալիրի  մասին տեղեկատվության ամենաառաջին հիշողություններս  լրատվական հաղորդումներից են: Ունեմ տեղեկատվություն, որ կրթահամալիրը կատարում է նաև փորձի փոխանակում այլ ուսումնական հաստատությունների աշխատակիցների հետ: Հորեղբորս կինը Երևանի մանկապարտեզներից մեկում  դաստիարակ է և որոշ ժամանակ առաջ  մի քանի կոլեգաների հետ վերապատրաստման էր եկել կրթահամալիր: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրին ծանոթացել եմ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի միջոցով,ով երկար տարիներ աշխատել է այնտեղ, ում հեղինակած  <<Կաքավիկ>> ազգային երգերի ժողովածույով անցկացվում են  կրթահամալիրի երգեցողության դասերը: Կրթահամալիրում սովորում են  իմ ընկերների և ծանթների երեխաները, որոնցից միշտ գովասանքի և գոհունակության խոսքեր եմ լսել ուսուցման մեթոդիկայի և առհասարակ մարդկային ազատ շփման և վերաբերմունքի մասին: Ապրում եմ կրթահամլիրի մասնաշենքերից մեկին շատ մոտ գտնվող բազմաբնակարան շենքում և հաճախ մեր պատշգամբից ունկնդիրն եմ լինում փոքրիկների ազգային  երգ ու պարի կատարմանը և կրթահամալիրի բացօթյա ուսումնական ծրագրերի վարման ընթացքին:   Բախտ է վիճակվել  ինձ օրեր առաջ ներկա գտնվելու մշակութային գեղեցիկ միջոցառման՝ ջութակի և դաշնամուրային կատարողական համերգի, և ամենասպասվածն ու տպավորիչը՝ բոլոր միջոցառումներից հետո մանկավարժների ու աշակերտների ազգային պարերգերի կատարումն է:
Mkhitar_Sebastatsi_Educational_Complex_logo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s