Ինքնակենսագրություն

Պատահական չէ, որ իմ բլոգն ունի այս անվանումը. ինքնակենսագրական նյութի մեկնարկում անպայման պետք է նշեմ, որ առաջին հերթին  ես հայ եմ: Ամեն մարդ, ծնվելով որևէ երկրում, անկախ իր կամքից դառնում է նրա ճակատագրի կրողն ու կռողը: Թոռնուհին եմ այն հայրենասեր հայի, ով երեք տարեկանում՝  հանուն հայրենիքի մղվող պատերազմում կորցրել է հորը, բայց մեծացել հայրենիքի նվիյալ և իր գիտական բազմաթիվ աշխատություններով թողել իր հետքը հայ լեզվաբանության մեջ՝ լինելով առաջին Աբովյանագետներից և Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի հիմնադիր տնօրենը: Աղջիկն եմ այն հայի, ով լինելով զինվորական, սպորտի միջազգային վարպետ, մանկավարժական գիտությունների դոցենտ, այժմ փառատոնի շրջանակներում արտերկիր է մեկնել՝ ներկայացնելու ազգային խաղերից կոխ ըմբշամարտը: Կինն եմ այն հայի, ով աշխարհի բազմաթիվ բեմերում հնչեցնում է ազգային, փողային նվագարանները:
14650176_1223110787751569_331967908910689197_n
Մասնագիտությամբ դիվանագետ եմ, մասնագիտական լեզուս՝ թուրքերեն: Կամավորական աշխատանք եմ կատարել  <<Օգնենք հայ մանուկներին>> բարեգործական հասարակական կազմակերպությունում՝  հիմնականում  կազմակերպել եմ ազգային երգ ու պարի համերգներ: Հայրիկի հետ ազգային խաղերի ցուցադրական միջոցառումներից մեկի ժամանակ մասնակցեցի համերգի, որտեղ ելույթ էին ունենում ազգագրական կոլեկտիվներ: Այդ օրը  ես իմ մեջ գտա հայը, հայ ոգին, հայ մշակույթը: Մասնագիտությանը զուգահեռ սկսեցի կատարել ուսումնասիրություններ հայկական ծեսերի, տարազի, երգի ու պարի մասին:
282688_463668250328219_351852802_n252335_453225708039140_2132406353_n    Համագործակցել եմ <<Մարաթուկ>>, <<Սասուն>> ազգագրական խմբերի հետ, ղեկավարել եմ մի քանի ազգագրական, սիրողական երգ ու պարի խմբերի՝ Երևանում, Արմավիրում և Գեղանիստում, այժմ գործունեություն եմ ծավալում Մշակույթի նախարարության  <<Ակունք>> պետական ազգագրական երգ ու պարի համույթում: Տարիների ընթացքում գիտելիքների պաշարն ավելացնելով , ցանկանում եմ իմ հետքը ինչ-որ չափով թողնել ազգային երգ ու պարի ոլորտում:
13227157_10209672656272617_1186090119783395984_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s